Առաջադրանք գրքից

  1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ջորդանո Բրունոն ամբողջ ութ տարի բանտում մնաց: Սուրբհայրերը սպասում էին, որ նա կընկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մեղք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտացի է ու ամբողջական: Մտածելու համար նրան իննսուն օր ժամանակ տվեցին և օրը երկու անգամ՝ կեսօրին ու կեսգիշերին,աստվածաբաներ էին ուղարկում նրա խուցը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում, կարդում էին դատավճիռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկյուղով եք հայտնում ինձ դատավճիռը, քան ես լսում եմ»:

  1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Պատկերացրեք, որ երկրի վրա մեզ հետ միասին ապրում են էակներ, որոնց
կյանքի ժամանակամիջոցը՝ ծնունդից մինչև մահ, տեղավորվում է վայրկյանի հազարերորդական մասում: Այդպիսի յուրաքանչյուր էակի կյանքի ընթացքում դիտվող աշխարհը ակնթարթային լուսանկարը կլինի: Այդ նկարի մեջ տարօրինակ դիրքերում քարացած անշարժ էակներ՝ մարդիկ կլինեն:

  1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Երկրագնդի վրա կյանքը հավանաբար ծովում է սկզբնավորվել: Ու թեև զարգացման միլիոնավոր տարիներ են անցել, հիմաել մարդու մարմնի հյուսվածքները ողողվում են աղային լուծույթով, որն իր բաղադրությամբ շատ նման է ծովի ջրին: Դրանք անհրաժեշտ են նյութափոխության և օրգանիզմի առողջ գործընթացի համար: Բայց ջուրը միայն օրգանիզմի առողջ և արդյունավետ գործունեությանն է նպաստում: Ծովն ինքնին սննդանյութերի աղբյուր է: Վերջապես նաև ջրային ճանապարհների մասին հիշենք:

38. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Աղթամար կղզու բոլոր շինություններից ամենահրաշափառը Սուրբ Խաչի տաճարն էր: Բյուրավոր նավեր ցամաքից կրում էին ամենա.նտիր քարերը՝ տաճարի շինվածքի համար: Գագիկ թագավորը մինչև անգամ հեթանոսական մի բերդ կործանել տվեց, որ դրա քարերն էլ բերեն Աղթամար: Տաճարի շինվածքի համար օգտագործվեց ավելի քան երկու հարյուր լիտր կաթ: Պատերը զարգարված էին բարձրաքանդակ պատկերներով, որոնց մեջ

Աստվածաշնչյան հերոսների և Փրկչի բոլոր կարևոր տնօրիությունները երկրում էին:

39. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Վերջապես նրանք հասան հռչակավոր Խաչաղբյուրին: Առաջնորդը մագլցեց ժայռն ու անցքի մոտից մի պարան կապեց, որպեսզի տղաները կառչելով բարձրանան քարանձավ: Քարանձավային լճակից թափվող առվակի մեղմ խոխոջյունն էր լսվում: Ջուրն այնքան թափանցիկ էր, որ հատակի խիճն ու ավազը երևում էին: Արշավախմբի .րոնումները ցն.ող ար.ունք տվեցին: Տղաները այդ քարանձավից ոչ միա.ն նախամարդու իրեր գտան, այլ., բազմաթիվ ստորգետն. անձավներ, լճեր ու գետեր:

Կրկնակի բաղաձայնները գրվում են

ա) ձայնարկություններում և դրանցից կազմված բառերում (օր.`թը˜շշ, թ շշոց, թշշալ):

բ) անդորր, բերրի, մրրիկ, տարր, օրրան բառերում,

գ) ինն բառում և դրանից կազմված բաղադրյալ բառերում,

դ) մի շարք այլ լեզուներից փոխառած բառերում (օր.Էմմ ա, Աննա ,տոննա և այլն):

Կրկնակ բաղաձայններ կարող են առաջանալ՝

ա) երբ բաղաձայնով ավարտվող բառի կամ արմատի վրա ավելանում են նույն բաղաձայնով սկսվող մասնիկներ (օր.՝ սեղան+ներ, եր +ր որդ),

բ) հնչյունափոխության հետևանքով (օր՝. ծնունդ- ծննդյան, ուղիղ- ուղղանկյուն):

Հատուկ անվան սկզբում յէվ հնչյունակապակցությունը երկու տառով է արտահայտվում բաղադրյալ բառերում, որտեղ վ-ն արմատի սկզբում է:

Բաղաձայններ

Բաղաձայնները ըստ արտաբերման տեղի լինում են (բ, պ, փ, մ, վ, ֆ), առաջնալեզվային (դ, տ, թ, ձ, ծ, ց, ճ, զ, ս, ժ, շ, լ, ռ, ր, ն)

միջնալեզվային (յ), ետնալեզվային (գ, կ, ք, ղ, խ) և կոկորդային (h):

Վանկ, տողադարձ
Տողադարձը վանկատման հիման վրա, բայց բարդ և նախածանցավոր բառերը կարող են տողադարձվել նաև առանց վանկատվելու. հաջորդ տող տարվում է ամբողջական արմատը (կարգա-դրություն. ծով-եզր):

Ուղղագրություն
Բառամիջում եվ հնչյունակապակցությունը երկու տառով է գրվում բաղադրյալ բառերում, որտեղ վ-ն արմատի սկզբնատառն է (գինե- վաճառ, կարե-վեր):

Բառագիտություն

Բազմիմաստ բառեր

Leave a comment