Քիմիա

Ջուրը կարող է մասնակցել տարբեր քիմիական ռեակցիաների` միացման, քայքայման, տեղակալման, փոխանակման։ Ջուրը փոխազդում է բազմաթիվ պարզ և բարդ նյութերի հետ։

Ջրի փոխազդեցությունը մետաղների  հետ 

Սենյակային ջերմաստիճանում ջուրը փոխազդում է ալկալիական և հողալկալիական մետաղների հետ:

yay-5293716-digital.jpg

Լուծույթները և դրանց կոնցենտրացիաները

Լուծույթն այն համասեռ համակարգն է, որը բաղկացած է լուծիչից, լուծված նյութից և դրանց փոխազդեցության արգասիքներից:

image153.jpg

Ջուրը համընդհանուր լուծիչ է: 

analiz-vody.jpg

ՀԱՐՑԵՐ, ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ

  1. Ինչպե՞ս են փոխվում նյութերի խտությունները գազ հեղուկ → պինդ վիճակների անցնելիս.

ա) ցանկացած նյութի դեպքում

Մեծանում է

բ) ջուր նյութի դեպքում

Գազից հեղուկ խտությունը մեծանում է ամենամեծ 4° S=1գ/սմ³, հեղուկից պինդ (սառույց) խտությունը փոքրանում է։

  1. Սառույցը հեղուկ ջրի փոխարկվելիս ինչպե՞ս է փոխվում ծավալը.

ա) մնում է անփոփոխ

բ) փոքրանում է աննշան չափով

գ) մեծանում է

դ) փոքրանում է զգալի չափով

  1. Ինչո՞ւ է ջրով լիքը ապակյա փակ շիշը ջարդվում սառցախցիկում պահելիս:

Քանի որ սառույցի խտությունը ավելի փոքր է, քան հեղուկ ջրինը ուստի սառույցի վերածվելիս ծավալը մեծանում է և շիշը ջարդվում է։

  1. Ինչո՞ւ ամռանը ջրի ջերմաստիճանն էական փոփոխության չի են թարկվում:

Որովետև ջուրը վատ ջերմահաղորդիչ է։

  1. Որքա՞ն են՝ ա) 18 գ բ) 36 գ) 54 գ զանգվածներով ջրի

ա) նյութաքանակները

ա)m(H20=18գ)

M(H2O)=18գ/մոլ

n?

n=1մոլ

բ)m=36գ

M=18գ/մոլ

n=36/18=2մոլ

գ)m=54գ

M=18գ/մոլ

n=54/18=3մոլ

բ) ծավալները 4°C-ում

ա)m=18գ

S=1գ/սմ³

v?

v=S/m=18գ/1գ/սմ³=18սմ³

բ)m=36գ

S=1գ/սմ³

v?

v=S/m=1գ/սմ³/36գ=36սմ³

գ)m=54գ

S=1գ/սմ³

v?

v=m/S=54գ/1գ/սմ³=54սմ³

  1. Որքա՞ն է մոլեկուլների թիվը 2 լ ջրում (p= 1գ/մլ։

v=2000մլ

S=1գ/մլ

m?

m=S×v=2000գ

m=2000գ

M=18գ/մոլ

NԱ=6,02×10²³

N?

m/M=N/NԱ

N=m×NԱ/M=2000×6,02×10²³/18=668,9×10²³=669×10²⁵մոլեկուլ։

  1. Ի՞նչ ծավալով (լ,ն.պ.) ջրածին կանջատվի 90 գ ջրի և 80 գ կալցիումի փոխազդեցությունից:

2H2O+Ca=Ca(OH)2+H2

n(H2O)=m/M=90գ/18=5մոլ-ավելցուկով

n(Ca)=80գ/40=2մոլ

2մոլ/1մոլ

xլ/22,4լ

x=2×22,4=44,8լ(H2)

  1. Մագնեզիումի և սիլիցիումի խառնուրդն առանց օդի մուտքի շիկաց– նելիս ստացվում է աղանման նյութ, որը ջրով քայքայվում է՝ առաջացնելով սիլան’ SiH4, գազը: Ի՞նչ քանակով (մոլ) մագնեզիում կպահանջվի 33,6 լ (ն.պ.) սիլան ստանալու համար:

Քիմիա

ՁՎԻ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Ձուն բաղկացած է 12% կեղևից, 56% -ը սպիտակուցից և 32% դեղնուցից: Կեղևի տակ անմիջապես գտնվում են երկու թաղանթ՝ արտաքին և ներքին թաղանթները: Այս թաղանթները պաշտպանում են ձվի պարունակությունը բակտերիաներից: Ձվի կեղևը պարունակում է 3% ֆոսֆոր և մագնեզիում, նատրիում, կալիում, ցինկ, մանգան, երկաթ, պղինձ և այլ օրգանական բաղադրիչներ:

ՁՎԻ ՍՊԻՏԱԿՈՒՑԻ ՄԱՍԻՆ

Ձվի սպիտակուցը թափանցիկ բան է, որը շրջապատում է ձվի դեղնուցը: Ձվի սպիտակուցը ծառայում է որպես դեղնուցի հարվածից պաշտպանելու համար և սննդարար նյութեր է ապահովում զարգացող սաղմին (բեղմնավորված ձվերում): Այն նաև աներևակայելի սննդարար մթերք է:

ՁՎԻ ԴԵՂՆՈՒՑԻ ՄԱՍԻՆ

Ձվի դեղնուցը կազմված է մոտավորապես 50% խոնավությունից և 50% պինդ նյութերից: Պինդ նյութերից 17%-ը սպիտակուցներն են, 30%-ը՝ ճարպերը և էմուլգատորները (հիմնականում լեցիտինը, որը կազմում է դեղնուցի մոտ 10%-ը), իսկ 3%-ը՝ հանքային մոխիրից և դեղնավուն կարոտինոիդ պիգմենտներից, որոնք դեղնուցին տալիս են իրենց հատկությունները և գույն:

ՁՎԻ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ձուն նաև պարունակում է օգտակար քանակությամբ A, E, B5, B12 վիտամիններ, ինչպես նաև երկաթ, յոդ և ֆոսֆոր՝ բոլոր կենսական սնուցիչները ձեր առողջ և հավասարակշռված սննդակարգին աջակցելու համար:

Ինքնաստուգում․ Քիմիա

1)Տվե՛ք ջրածին քիմիական տարրի բնութագիրը` ըստ տևյալ պլանի.

ա) քիմիական նշանը, H

բ) հարաբերական ատոմային զանգվածը, 1

գ) դիրքը պարբերական համակարգում, 1 շենք 1 մուտք 1 բնակարան

2)Բնութագրե՛ք ջրածին պարզ նյութը` ըստ հետևյալ պլանի

ա) քիմիական բանաձևը, H

թ) մոլեկուլի կառուցվածքը, 1 պրոտոն 1 նեյտրոն

գ) հարաբերական մոլեկուլային զանգվածը, 1

դ) մոլային զանգվածը: 1

3)Տիեզերքում ու Երկրագնդի մթնոլորտի վերին րում ո՞ր քիմիական տարրն է ամենատարածվա տրե՛ք ճիշտ պատասխանը

ա) թթվածին,

բ) ազոտ,

գ) ջրածին,

դ) հելիում:

4)Հաշվե՛ք տրված զանգվածներով ջրածին նյութի քանակը (մոլ).

ա)1 գ

բ)4 գ

q) 10 գ

Պատ.`ա) 0,5 մոլ H2

բ) 2 մոլ H2 — 4 գ

գ) 5 մոլ H2 — 10 գ

5)Հաշվե՛ք ջրածին տարրի զանգվածային բաժինը (%) մեթանի CH4 մոլեկուլում

Պատ.՝ 25% H:

6)Հաշվե՛ք ջրածնի ատոմների թիվն 9 գ ջրում:

Պատ.՝ 6, 2 • 10{23}

7)Գրել ռեակցիաների տեսակները

ա) H2 +CL2= 2HCl ? Միացման ռեակցիա

բ)Fe+ 2HCl= Fe Cl2 + H2 ? Փոխազդեցության ռեակցիա

Գ) 2H2O=2H2+O2 ? Անջատման ռեակցա

Քիմիա

Նոր թեմա- Նյութի գազային վիճակը։ Ավոգադրոյի օրենքը։

ՀԱՐՑԵՐ, ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ

  1. Ո՞ր նյութերին է վերաբերում Ավոգադրոյի օրենքը և ինչո՞ւ:
  2. Ի՞նչ գազային նյութեր գիտեք, թվարկեք 5 նյութ, որոնք սովորական պայմաններում գտնվում են գազային վիճակում:
  3. Ինչո՞ւ ճնշման չափավոր փոփոխությունը հեղուկ և պինդ նյութերի ծավալների վրա գրեթե չի ազդում, մինչդեռ գազային նյութի ծավալը փոփոխվում է՝ ճնշման փոփոխությանը համապատասխան:
  4. Ինչպե՞ս կփոխվի շարժվող մխոցի տակ գտնվող գազի ծավալը ջերմաստիճանն իջեցնելիս:

Խմբային աշխատանք

Հաշվե՛ք ձեր դասասենյակի օդի ծավալն ու զանգվածը՝ ընդունելով M(օդ)= 29գ / մոլ

p(օդ) =1, 29գ / լ : Հաշվե՛ք նաև, թե քանի լիտր թթվածին և թթվածնի քանի մոլեկուլ է բաժին ընկնում յուրաքանչյուր աշակերտին:

Քիմիա

Քիմիական կապը ատոմների միջև փոխազդեցություն է, ինչի արդյունքում առաջանում են մոլեկուլներ (բյուրեղներ):

Ատոմներից մոլեկուլների առաջացման «շարժիչ ուժը» ատոմի արտաքին էլեկտրոնային շերտի ութ (երբեմն երկու) էլեկտրոն պարունակող կայուն (ավարտուն) վիճակն է, որին ձգտում են ատոմները: Հենց դա է իներտ գազերի՝ բնության մեջ առանձին ատոմների ձևով գտնվելու պատճառը:

slide_2.jpg
zFoto004.jpg

Քիմիական կապն ունի էլեկտրական բնույթ: Այն իրականանում է քիմիական կապին մասնակցող ատոմների միջուկների և էլեկտրոնների էլեկտրաստատիկական փոխազդեցության (և՛ ձգողության, և՛ վանողության) շնորհիվ:

1.jpg

Քիմիական կապի առաջացմանը մասնակցում են ատոմի վալենտային էլեկտրոնները:

Ատոմներից մոլեկուլների առաջացումն ուղեկցվում է ջերմության անջատմամբ, հետևաբար՝ մոլեկուլներն ավելի կայուն համակարգեր են, քան նույն մոլեկուլներն առաջացնող ատոմները:

item_2431-w400.jpg

Քիմիական կապի էներգիան տատանվում է լայն տիրույթում (40-ից մինչև 1000 կՋ/մոլ), ինչը պայմանավորված է ատոմների միջև տարբեր տեսակի փոխազդեցություններով: 

Ներկայումս տարբերում են քիմիական կապի մի քանի տեսակներ՝ իոնային, կովալենտային, մետաղական և ջրածնային:

Screenshot_01-w717.png

Քիմիա

  1. Հետևյալից ո՞րն է քիմիական նշանների և ինդեքսների միջոցով նյութի բաղա- դրության արտահայտման գրառումը,

1) քիմիական հավասարում

3) քիմիական ռեակցիա

4) քիմիական տարր

2) քիմիական բանաձև

2)Ո՞ր մասնիկներն են ատոմի միջուկում, որը(որոնք)՝ էլեկտրոնային

1) պրոտոն, էլեկտրոն և նեյտրոն

2)պրոտոն և էլեկտրոն, նեյտրոն

3) նեյտրոն և պրոտոն, էլեկտրոն

4) նեյտրոն և էլեկտրոն, պրոտոն

  1. Ինչպես են փոփոխվում տարրերի մետաղական և ոչ մետաղական հատկու-

թյունները պարբերություններում ձախից աջ.

1) մետաղականն ուժեղանում է, ոչ մետաղականը՝ թուլանում

2) մետաղականը թուլանում է, ոչ մետաղականը՝ ուժեղանում

3) մետաղականը մնում է անփոփոխ, ոչ մետաղականը՝ թուլանում

4) մետաղականը թուլանում է, ոչ մետաղականը՝ մնում անփոփոխ

  1. Ի՞նչ քիմիական կապ է առաջանում միևնույն ոչ մետաղի ատոմների միջև էլեկտրոնային զույգի առաջացման հաշվին.

1) իոնային

2) կովալենտային բևեռային

3) կովալենտային ոչ բևեռային

4) իոնային և կովալենտային ոչ բևեռային

  1. Հետևյալ տարրերից որի՞ մոլեկուլն է միատոմանի սովորական պայմաններում.

1) ազոտ

2) նեոն

3) քլոր

4) ջրածին

  1. Ջրածնի ո՞ր հատկությունը ֆիզիկական չէ.

1) օդից թեթև է

2) ջրում համարյա անլուծելի է

3) անհոտ է և անգույն

4) այրվում կամ պայթում է օդում

Հիշողության թեստ․ Քիմիա

ԹԵՍՏ 1

  1. Հետևյալից ո՞րն է քիմիական նշանների և ինդեքսների միջոցով նյութի բաղա- դրության արտահայտման գրառումը,

1) քիմիական հավասարում

3) քիմիական ռեակցիա

4) քիմիական տարր

2) քիմիական բանաձև

2)Ո՞ր մասնիկներն են ատոմի միջուկում, որը(որոնք)՝ էլեկտրոնային

1) պրոտոն, էլեկտրոն և նեյտրոն

2)պրոտոն և էլեկտրոն, նեյտրոն

3) նեյտրոն և պրոտոն, էլեկտրոն

4) նեյտրոն և էլեկտրոն, պրոտոն

  1. Ինչպես են փոփոխվում տարրերի մետաղական և ոչ մետաղական հատկությունները պարբերություններում ձախից աջ.

1) մետաղականն ուժեղանում է, ոչ մետաղականը՝ թուլանում

2) մետաղականը թուլանում է, ոչ մետաղականը՝ ուժեղանում

3) մետաղականը մնում է անփոփոխ, ոչ մետաղականը՝ թուլանում

4) մետաղականը թուլանում է, ոչ մետաղականը՝ մնում անփոփոխ

  1. Ի՞նչ քիմիական կապ է առաջանում միևնույն ոչ մետաղի ատոմների միջև էլեկտրոնային զույգի առաջացման հաշվին.

1) իոնային

2) կովալենտային բևեռային

3) կովալենտային ոչ բևեռային

4) իոնային և կովալենտային ոչ բևեռային

  1. Հետևյալ տարրերից որի՞ մոլեկուլն է միատոմանի սովորական պայմաններում.

1) ազոտ

2) նեոն

3) քլոր

4) ջրածին

  1. Ջրածնի ո՞ր հատկությունը ֆիզիկական չէ.

1) օդից թեթև է

2) ջրում համարյա անլուծելի է

3) անհոտ է և անգույն

4) այրվում կամ պայթում է օդում

Թեստ 2

  1. Հետևյալներից ո՞րն ունի քիմիական բանաձև

1) օդ

2) շաքարաջուր

3) կաթ

4) կերակրի աղ

  1. Ջրի և բենզինի խառնուրդի բաղադրիչների որ հատկության տարբերությունից օգտվելով կարելի է այդ խառնուրդը բաժանել բաղադրիչների.

1) գույնի

2) միմյանց մեջ չլուծվելու

3) մագնիսական հատկությունների

4) մոլեկուլների չափերի

  1. Ծծմբի և երկաթի փոշիները լավ խառնել են, ապա ստացված խառնուրդը տաքացրել: Ի՞նչ երևույթ(ներ) է(են) տեղի ունեցել. տա-

1) միայն ֆիզիկական

3) նախ ֆիզիկական, ապա քիմիական

2) միայն քիմիական

4) նախ քիմիական, ապա ֆիզիկական

4)Հետևյալներից ո՞րն է հիմնային օքսիդի բանաձև.

1) Li2Օ

2) C02

3) S03

4) Si02

5)Ո՞ր բյուրեղավանդակն է համապատասխանում կերակրի աղին.

6)Համապատասխանեցրե՛ք տարրի նշանը և այդ տարրի ատոմի հիմնական վիճակի էլեկտրոնային բանաձևը.

Ատոմի կառուցվածքը

Պատասխանել հարցերին՝

1)Հետևյալ տարրերից որի՞ ատոմի արտաքին էներգիական մակարդակն է պարունակում այնքան էլեկտրոն, ինչքան ազոտի ատոմինը.

1) ածխածին

2) թթվածին

3) ֆոսֆոր

4) ֆտոր

Քանի որ արտաքին էներգիական մակարդակում միևնույն թվով Էլեկտրոններ պարունակում են նույն ենթախմբի տարրերի ատոմները, ապա հարցին ճիշտ պատասխանելու համար պետք է գտնել այն տարրը, որն ազոտի հետ միասին գտնվում է միևնույն ենթախմբում:

2)Ո՞ր շարքում են տարրերը դասավորված ըստ ոչ մետաղական հարկությունների ուժեղացման,

1) Si, P, S

2) O, C, F

3) Cl, S, P 4) F, Cl, Br

Այս առաջադրանքը պահանջում է հատկությունների համեմատում: Քանի որ պարբերություններում միջուկի լիցքի մեծացման հետ ձախից աջ ոչ մետաղական հատկություններն ուժեղանում են, հետևաբար՝ ճիշտ պատասխանը Si, P, S դասավորությունն է:

3)Ո՞ր տարրի բարձրագույն օքսիդին համապատասխան թթուն առավել ուժեղ,

1) S

2) Si

3) Cl

4) P

Դիտարկելով` առաջադրանքում տրված տարրերի դիրքը պարբերական համակարգում՝ տեսնում ենք, որ բոլորը երրորդ պարբերու– թյան տարրեր են: Գիտելիքները նույն պարբերության օքսիդների և հիդրօքսիդների թթվահիմնային հատկությունների փոփոխության օրինաչափությունների վերաբերյալ հնարավորություն են տալիս ընտրելու ճիշտ պատասխանը:

Քիմիաի ամփոփում

1.Ի՞նչ նյութ է կալցիումի օքսիդը.
1.պարզ նյութ
2.միատարր միացություն
3.բարդ նյութ
2.Ի՞նչի է հավասար ծծումբ տարրի ատոմի իրական զանգվածըՙՙգ՚՚, եթե Ar(S)=32
1. 1,66*10-27
2. 3,8*10-26
3. 5,312*10-26
3.Որքա՞ն է լիթիում տարրի զանգվածային բաժինը(%) Li2SO3 քիմիական բանաձևն ունեցող նյութի բաղադրության մեջ:

Mr (Li2SO3) = Ar (Li) · 2 + Ar (S) + Ar (O) · 3 = 7 · 2 + 32 + 16 · 3 = 14 + 32 + 48 = 94
w (Li) = 14/94 · 100% = 14,89


4.ԾԾմբի և թթվածնի առաջացրած միացության մոլեկուլում  ω(S) =40%,   իսկ ω(O)= 60%: Ո՞րն է այդ նյութի բանաձևը.

40/32 : 60/16 = 1,25 : 3,75 = 1 : 3


1.SO
2.SO2
3.SO3
4.S2O
5.Ինչի՞ է հավասար երկաթի կոլչեդանի (FeS2) հարաբերական մոլեկուլային զանգվածը(Mr):

Mr (KOH) = 39 + 16 + 1 = 56
Mr (CaO) = 40 + 16 = 56

Հիմքեր:Դասակարգումը:Ստացման եղանակները:Հիմքերի քիմիական հատկությունները:

Հիմքերի շարքին են դասվում այն նյութերը, որոնց մոլեկուլում մետաղի ատոմը կապված է մեկ կամ մի քանի հիդրօքս՝ (OH), խմբի հետ։ Քիմիական ռեակցիաների ընթացքում հիդրօքս խումբը կարող է մի նյութից անփոփոխ անցնել մեկ այլ նյութի:
Հիմքերի բաղադրություններում պարունակվող հիդրօքսո՝ (OH), խումբը  միավալենտ է,ուստի հիմքերի բաղադրությունը արտահայտվում է հետևյալ ընդհանուր բանաձևով՝ Me(OH)n, որտեղ Me-ն մետաղն է, իսկ n-ը թվապես հավասար է տվյալ հիդրօքսիդում Me-ի օքսիդացման աստիճանին։
Հիմքերը հիմնականում իոնային միացություններ են. կապը մետաղի ատոմի և (OH) խմբի միջև իոնային է:
Հիմքերի թվին է դասվում նաև ամոնիումի հիդրօքսիդը՝  NH4OH (այդ նյութին համապատասխանող ջրային լուծույթը կենցաղում հայտնի է անուշադրի սպիրտ
անվանմամբ)։
Հիմքերի դասակարգումը
Հիմքերը դ ասակարգվում են ըստ ջրում լուծվելու ունակության` լուծելի (ալկալիներ) և անլուծելի:
Ջրում լուծելի են միայն ալկալիական և հողալկալիական մետաղների հիդրօքսիդները, դրանք թվով 8-ն են՝LiOH,NaOH,KOH,RbOH,CsOH,Ca(OH)2,Ba(OH)2Sr(OH)2:  
Ալկալի է համարվում նաև NH4OH-ը:
Հիմքերի ստացումը

Ալկալիները (ջրում լուծելի հիմքերը) կարող են ստացվել.

• համապատասխան մետաղի ու ջրի փոխազդեցությունից՝

2Na + 2H2O = 2NaOH + H2
Ba + 2H2O = Ba(OH)+ H2↑⏐

• համապատասխան մետաղի օքսիդի ու ջրի փոխազդեցությունից՝

Li2O + H2O = 2LiOH
BaO +  H2O = Ba(OH)2

Ջրում չլուծվող հիմքերն ստացվում են համապատասխան մետաղի լուծելի աղի ու ալկալու փոխազդեցությունից, օրինակ՝
CrSO4 + 2NaOH = Cr(OH)2↓ + Na2SO4
Cu(NO3)2+2KOH = Cu(OH)2↓ + 2KNO3
MnCl 2+ Ba(OH)2 = Mn(OH)2↓ + BaCl2

Հիմքերի քիմիական հատկությունները

1.Հիմքերի փոխազդեցությունը հայտանյութերի հետ

Ջրում լուծելի հիմքերը` ալկալիները, գունավորում են հայտանյութերը` լակմուսը` կապույտ, մեթիլօրանժը` դեղին, իսկ ֆենոլֆտալեինը՝ մորեգույն։ 

2.Հիմքերի և թթուների փոխազդեցությունը

Թթուների հետ փոխազդում են և լուծվող, և անլուծելի հիմքերը՝ առաջացնելով աղ և ջուր (չեզոքացման ռեակցիա):

 2NaOH + H2SO 4= Na2SO 4 + 2H2O
Cu(OH)2 + H2SO 4 = CuSO 4 + 2H2O
2KOH + H2S = K2S + 2H2O

3.Ալկալիների և թթվային օքսիդների փոխազդեցությունը

Ba(OH)2 + CO2 = BaCO3↓ + H2O
Ca(OH)2 + SO2 = CaSO3↓ + H2O

4.Ալկալիների և աղերի  փոխազդեցությունը

Այս փոխազդեցությունը հանգեցնում է նոր հիմքի և նոր աղի առաջացման։ Ըստ որում` ելանյութ աղը պետք է ջրում լուծելի լինի, իսկ արգասիքների թվում կամ անլուծելի հիմք,
կամ անլուծելի աղ լինի՝

FeSO 4+ 2KOH = Fe(OH)2↓ + K2SO 
4Na2SO 4+ Ba(OH)2 = BaSO 4↓ + 2NaOH

5.Ալկալիների և ոչ մետաղների փոխազդեցությունը

Ոչ մետաղներից ալկալիները փոխազդում են, հիմնականում հալոգենների հետ։ Այս դեպքում, որպես կանոն` կրկին աղ և ջուր են առաջանում, օրինակ՝

 Cl2+ 2NaOH = NaCl + NaCl + H2O

6. Անլուծելի հիմքերի քայքայումը

Անլուծելի հիմքերը  հիմնականում անկայուն են ու տաքացնելիս քայքայվում են` ջուր և հիմնային օքսիդ առաջացնելով, օրինակ՝

Cu(OH)2 = CuO + H2O
2Al(OH)3 = Al2O3 + 3H2O
Ալկալիները կայուն նյութեր են, ուստի չափավոր տաքացնելիս չեն քայքայվում։
Երկդիմի հիդրօքսիդներ
Նյութերը, որոնք ցուցաբերում են և՛ թթվային, և՛ հիմնային հատկություններ, անվանվում են երկդիմի (ամֆոտեր)։
Երկդիմությունը (ամֆոտերությունը) նյութի հատկությունն է` փոխազդելու և՛ թթուների, և՛ հիմքերի հետ։
1.Երկդիմի հիդրօքսիդների և թթուների փոխազդեցությունը՝
Zn(OH)2+2HCl=ZnCl2+2H2O
Al(OH)3+3HCl=AlCl3+3H2O
2. Երկդիմի հիդրօքսիդների և ալկալիների փոխազդեցությունը՝
Zn(OH)+22NaOH=Na2ZnO2+2H2O
Al(OH)3+NaO3H=NaAlO2+2H2O

Քիմիա

Չեզոք աղերը կազմված են մետաղի ատոմներից ու մետաղի ատոմով տեղակալվելու ընդունակ ջրածնի ատոմներ չպարունակող թթվային մնացորդից։

Տարբեր մետաղների չեզոք աղերի օրինակներ՝

Աղի անվանումը Աղի բանաձը
Նատրիումի նիտրատNaNO3
Կալցիումի կարբոնատCaCO3
Նիկելի (II) սուլֆատNiSO4
Կոբալտի (II) սուլֆատCoSO4

Թթու աղերը կազմված են մետաղի ատոմներից ու մետաղի ատոմով դեռևս տեղակալվելու ընդունակ ջրածնի ատոմներ պարունակող թթվային մնացորդից։Թթու աղերը բազմահիմն թթուների ոչ լրիվ չեզոքացման արգասիքներն են։
Օրինակ՝
H2SO3+NaOH=NaHSO3+H2O
Թթու աղերն անվանակարգելիս թթվային մնացորդի անվանմանն ավելացվում է «հիդրո» նախածանցը:Որոշ թթու աղերի օրինակներ.

Աղի անվանումըԱղի բանաձևը
Նատրիումի հիդրոսուլֆատNaHSO4
Կալիումի հիդրոֆոսֆատK2HPO4
Ամոնիումի երկհիդրոֆոսֆատ(NH4)H2P O4
Կալցիումի հիդրոկարբոնատCa(HCO3)2

Աղերի ստացման եղանակները հիմնված են անօրգանական միացությունների քիմիական հատկությունների վրա:
Աղերի ստացման հիմնական եղանակներն են. 

1. հիմքի և թթվի  փոխազդեցությունը՝

Ba(OH)2 + 2HCl = BaCl 2+ H2O

2. ալկալու և թթվային օքսիդի փոխազդեցությունը՝

2NaOH + CO2 = Na2SO 3+ H2O
3.ալկալու և լուծելի աղի փոխազդեցությունը (եթե ջրում չլուծվող հիմք է առաջանում)՝
2KOH + CuCl= Cu(OH)2↓ + 2KCl

4. հիմնային օքսիդի ու թթվային օքսիդի փոխազդեցությունը՝

MgO + CO2 = MgCO3

5. թթվի ու հիմնային օքսիդի փոխազդեցությունը՝

CuO + 2HCl = CuCl 2+ H2O

6. թթվի ու աղի փոխազդեցությունըեթե անլուծելի թթու, անլուծելի աղ կամ պակաս ցնդող թթու է առաջանում՝

AgNO3 + HCl = AgCl↓ + HNO3

7.թթվի ու մետաղի փոխազդեցությունը՝

Zn + 2HCl = ZnCl2 + H2

8. երկու աղի լուծույթների փոխազդեցությունը, եթե որպես ռեակցիայի արգասիք անլուծելի աղ է առաջանում՝

K2CO 3+ MgSO4 = MgCO3↓ + K2SO4

9. աղի լուծույթի ու մետաղի փոխազդեցությունը, եթե մետաղը ջրի հետ անմիջականորեն չի փոխազդում և մետաղների համեմատական ակտիվության շարքում աղի բաղադրությունում առկա մետաղի համեմատ ձախ է տեղադրված՝

Zn+CuSO4=ZnCl2+CuCu+2AgNO3=Cu(NO3)+2Ag

10. մետաղի ու ոչ մետաղի փոխազդեցությունը՝

Ca + S = CaSZn+Br2=ZnBr2

Աղերի քիմիական հատկությունը

Աղերը փոխազդում են՝

1. Մետաղների հետ:

Աղերի ու մետաղների փոխազդեցությունը սովորաբար հանգեցնում է աղի ու մետաղի առաջացման (տեղակալման ռեակցիա)։ Փոխազդող նյութերն ընտրվում են ըստ մետաղների համեմատական ակտիվության շարքի։ Ընդ որում` յուրաքանչյուր մետաղ դուրս է մղում իրեն հաջորդող բոլոր մետաղները դրանց աղերի լուծույթներից։

Օրինակ՝
Fe + CuSO 4= FeSO 4+ Cu
2. Հիմքերի հետ:
Այս փոխազդեցությունը հանգեցնում է նոր հիմքի և նոր աղի առաջացման (հիշեցնենք, որ ելանյութ աղը պետք է ջրում լուծելի լինի, իսկ արգասիքների թվում կա՛մ անլուծելի հիմք, կա՛մ անլուծելի աղ լինի):
Օրինակ՝
CuSO4 + 2NaOH = Cu(OH)2↓ + Na2SO4
3. Թթուների հետ:
Այս փոխազդեցությունը  հանգեցնում է նոր թթվի և նոր աղի առաջացման (ելանյութերն անհրաժեշտ է ընտրել այնպես, որ արգասիքների թվում անլուծելի, կամ թույլ, կամ անկայուն թթու, կամ էլ անլուծելի աղ լինի)։
Օրինակ՝
BaCl 2+ H2SO4 = BaSO4↓ + 2HCl

4. Աղերի հետ:
Այս փոխազդեցությունը հանգեցնում է երկու նոր աղի առաջացման։ Փոխազդող նյութերը պետք է այնպես ընտրել, որ ելանյութերը  ջրում լուծելի լինեն, իսկ արգասիքներից գոնե մեկն անլուծելի լինի:
Օրինակ՝
CuSO4 + Ba(NO )2= 2BaSO4↓ + Cu(NO3)2

5. Ոչ մետաղների հետ:
Այսպիսի փոխազդեցությունը բնորոշ է հալոգեններին (VII Ա խմբի տարրեր), հանգեցնում է  աղի ու ոչ մետաղի առաջացման (տեղակալման ռեակցիա), ընդ որում` յուրաքանչյուր հալոգեն դուրս է մղում պակաս ակտիվ հալոգենը վերջինիս աղի լուծույթից:
Օրինակ՝
2KBr + Cl2 = 2KCl + Br2

Քիմիա

  1. Որոշե՛ք թթու առաջացնող տարրերի օքսիդացման աստիճանը հետևյալ թթուններում.
    HNO3, H2SiO3 ,HNO3 , HCIO, H3PO4

H+1NO3-1

H+12SiO3-2

H+1NO3-1

H+1ClO4+1

H+13PO4+1

  1. Ո՞ր ռեակցիաներն են անվանվում չեզոքացման :

Չեզոքացման ռեակցիա, չեզոքացում, թթվի հատկություններ ունեցող նյութերի և հիմքի հատկություններ ունեցող նյութերի միջև ընթացող քիմիական ռեակցիա, որի հետևանքով այդ նյութերը կորցնում են թթուներին ու հիմքերին բնորոշ հատկությունները։

  1. Գրե՛ք հետևյալ փոխարկումներին համապատասխանող քիմիական ռեակցիաների հավասարումները.
    S- SO2-SO3-H2SO4— BaSO4

S+O2=SO2. 2SO2+O2=2SO3. SO3+H2O=H2SO4. H2SO4+Ba(OH)2=BaSO4+2H2O

Քիմիա

Հիմնային օքսիդների քիմիական հատկությունները

1. Ալկալիական և հողալկալիական մետաղների օքսիդները փոխազդում են ջրի հետ՝ առաջացնելով ջրում լուծվող հիմքեր՝ ալկալիներ:
Հիմնային օքսիդ + ջուր →հիդրօքսիդ

Օրինակ

Կալցիումի օքսիդի և ջրի փոխազդեցությունից առաջանում է կալցիումի հիդրօքսիդ:

CaO+H2O→Ca(OH)2

2. Հիմնային օքսիդները փոխազդում են թթուների հետ՝ առաջացնելով աղ և ջուր
Հիմնային օքսիդ + թթու → աղ + ջուր

CuO+H2SO4→CuSO4+H2O

3. Հիմնային օքսիդները կարող են փոխազդել այլ տեսակի (թթվային և երկդիմի) օքսիդների հետ՝ առաջացնելով աղեր:

Հիմնային օքսիդ + թթվային օքսիդ →աղ

Հիմնային օքսիդ + թթվային օքսիդ →աղ

Օրինակ

Մագնեզիումի օքսիդը փոխազդելով ածխածնի (IV) օքսիդի հետ՝ առաջացնում է մագնեզիումի կարբոնատ:

MgO+CO2→MgCO3

Թթվային օքսիդների քիմիական հատկությունները

1. Թթվային օքսիդները փոխազդում են ջրի հետ` առաջացնելով թթու:

Թթվային օքսիդ + ջուր → թթու

Օրինակ

Ծծմբի (VI) օքսիդը փոխազդում է ջրի հետ՝ առաջացնելով ծծմբական թթու:

SO3+H2O→H2SO4

2. Թթվային օքսիդները փոխազդում են ալկալիների հետ՝ առաջացնելով աղ և ջուր:

Թթվային օքսիդ + հիմք → աղ + ջուր

Օրինակ

Ծծմբի (IV) օքսիդը, փոխազդելով նատրիումի հիդրօքսիդի հետ,՝առաջացնում է նատրիումի սուլֆատ և ջուր:

SO2+2NaOH→Na2SO3+H2O

3. Թթվային օքսիդները փոխազդում են հիմնային օքսիդների հետ՝ առաջացնելով աղեր:

Թթվային օքսիդ +հիմնային օքսիդ →աղ

Օրինակ

Ածխածնի (IV) օքսիդը փոխազդելով կալցիումի օքսիդի հետ՝ առաջացնում է կալցիումի կարբոնատ:

CO2+CaO→CaCO3

Երկդիմի (ամֆոտեր) օքսիդների քիմիական հատկությունները

1.Երկդիմի օքսիդները փոխազդելով թթուների կամ թթվային օքսիդների հետ ցուցաբերում են հիմնային օքսիդներին բնորոշ (հիմնային) հատկություններ:

Օրինակ

Ցինկի օքսիդի և աղղաթթվի փոխազդեցությունից առաջանում է ցինկի քլորիդ և ջուր:

ZnO+2HCl→ZnCl2+H2O

Իսկ ալյումինի օքսիդի և ազոտի (V) օքսիդի փոխազդեցությունից առաջանում է ալյումինի նիտրատ՝

Al2O3+3N2O5=2Al(NO3)3

2. Երկդիմի օքսիդները՝ փոխազդելով ալկալիների կամ ալկալիական և հողալկալիական մետաղների օքսիդների հետ, ցուցաբերում են թթվային հատկություններ: 

Երկդիմի օքսիդների և ալկալիների համահալումից ընթանում է քիմիական ռեակցիա, որի հետևանքով առաջանում է աղ և ջուր: 

Օրինակ

Ցինկի օքսիդի և կալիումի հիդրօքսիդի համահալումից առաջանում է կալիումի ցինկատ և ջուր:

ZnO+2KOH→K2ZnO2+H2O

Եթե ալյումինի օքսիդը համահալել նատրիումի հիդրօքսիդի հետ, ապա կառաջանա նատրիումի ալյումինատ և ջուր՝

Al2O3+2NaOH→2NaAlO2+H2O

Բերիլիումի օքսիդի և կալիումի օքսիդի փոխազդեցությունից առաջանում է նատրիումի բերիլատ՝

BeO+Na2O=Na2BeO2

Պատասխանել հարցերին

  1. Որոշե՛ք տարրեի զագվածային բաժինը մանգանի (VII) օքսիդում:
  2. Ի՞նչ նյութեր են ստացվում N205, BaO Li2O օքսիդների և ջրի փոխազդեցությունից:

Քիմիա

Սովորական պայմաններում նյութերը կարող են լինել գազային,հեղուկ, պինդ ագրեգատային վիճակներում: Ցածր ջերմաստիճան և բարձր ճնշում կիրառելով  հնարավոր է բոլոր նյութերը վերածել պինդ վիճակի: Ըստ կառուցվածքային մասնիկների դասավորվածության տարբերում են բյուրեղային և ամորֆ նյութեր:  Ամորֆ վիճակում նյութը հալման հաստատուն ջերմաստիճան չունի, տաքացնելիս այն աստիճանաբար փափկում է և, ի վերջո, հոսուն վիճակի անցնում: Պատճառն այն է, որ ամորֆ նյութը կազմող մասնիկները տարածական կանոնավոր դասավորություն չունեն, և այդ առումով նման նյութերն օժտված են և՛ պինդ, և՛ հեղուկ նյութերի հատկություններով: Ամորֆ նյութերից են, օրինակ ՝ պլաստիլինը,  տարբեր խեժեր,ապակինմոմը և այլն:Պինդ բյուրեղային նյութերին հատուկ է մասնիկների (ատոմների, իոնների, մոլեկուլների) կանոնավոր, ճշգրիտ, տարածության մեջ կրկնվող դասավորությունը: Բյուրեղներում մասնիկները միմյանց միջև գործող ուժերի շնորհիվ դասավորվում են կանոնավոր տարածական բյուրեղավանդակում:Այն կետերը, որոնցում դասավորված են բյուրեղավանդակը կազմող մասնիկները, անվանվում են բյուրեղավանդակի հանգույցներ, իսկ բյուրեղավանդակում անընդհատ կրկնվող փոքրագույն բջիջները՝ տարրական բջիջներ:Բյուրեղավանդակների հանգույցներում դասավորված մասնիկների տեսակից ու դրանց միջև քիմիական կապի բնույթից ելնելով՝ տարբերում են իոնային, ատոմային, մոլեկուլային և մետաղական բյուրեղավանդակներ:
Իոնային բյուրեղավանդակի հանգույցներում էլեկտրաբացասականությամբ միմյանցից կտրուկ տարբերվող մետաղի և ոչ մետաղի իոններ են կապված իոնային կապով (NaCI,KF,RbBr,CsJ և այլն):

Նատրիումի և կալցիումի քլորիդների բյուրեղավանդակները

Ատոմային բյուրեղավանդակների հանգույցներում առանձին ատոմներ են, որոնք միմյանց կապված են շատ ամուր կովալենտային կապերով: Նման բյուրեղավանդակով նյութի օրինակներ են ՝գրաֆիտը և ալմաստը (ածխածնի (C) տարաձևությունները):Մոլեկուլային բյուրեղավանդակների հանգույցներում մոլեկուլներ են, որոնց միջև գործող ուժերը (միջմոլեկուլային ուժեր) համեմատաբար թույլ են, իսկ մոլեկուլի ներսում գործում են կովալենտային ամուր կապեր:

Այդ պատճառով նման բյուրեղավանդակով նյութերը կարծր չեն, ցնդող են (դրա հետ կապված` հաճախ հոտ ունեն), դրանց հալման ջերմաստիճանները սովորաբար ցածր են: Այդպիսի բյուրեղավանդակով նյութի օրինակ է յոդը, պինդ վիճակում ածխածնի (IV) օքսիդը՝ «չոր սառույցը»:

Մետաղների ատոմներից կազմված նյութերում քիմիական կապը մետաղական է, և համապատասխանաբար, առաջանում են մետաղական բյուրեղավանդակներ, ինչով էլ պայմանավորված են մետաղների հատկությունները` բնորոշ մետաղական փայլը, կռելիությունը, բարձր ջերմահաղորդականությունն ու էլեկտրահաղորդականությունը և այլն։

Պատասխանել հարցերին

1.Որո՞նք են բյուրեղավանդակների տեսակները։

Այն կետերը, որոնցում դասավորված են բյուրեղավանդակը կազմող մասնիկները, անվանվում են բյուրեղավանդակի հանգույցներ, իսկ բյուրեղավանդակում անընդհատ կրկնվող փոքրագույն բջիջները՝ տարրական բջիջներ:

2. Պարզաբանե’ք բյուրեղավանդակ ,հանգույց,տարրական բջիջ հասկացությունները։

Տարրական բջիջ, նվազագույն բջիջ, որը երկրաչափության, պինդ մարմնի ֆիզիկայի և հանքագիտության մեջ, մասնավորապես, բյուրեղային ցանցի քննարկման ժամանակ, համապատասխանում է 2D, 3D կամ այլ հարթություններում զուգահեռ տեղափոխության համաչափությամբ օժտված կառուցվածքի ծավալային միավորի

Իոնային բյուրեղավանդակի  հանգույցներում էլեկտրաբացասականությամբ միմյանցից կտրուկ տարբերվող մետաղի և ոչ մետաղի իոններ են կապված իոնային կապով  (NaCI,KF,RbBr,CsJ  և այլն):

Քիմիա․ Ամփոփիչ աշխատտանք

  1. Տվե՛ք հարաբերական ատոմային զանգվածի սահմանումը:

Հարաբերական ատոմային զանգվածը ցանկացած նյութի մեկ ատոմի զանգվածն է բաժանված զ. ա. մ. (զանգվածի ատոմային միավոր) – ի վրա:

  1. Սահմանե՛ք քիմիական բանաձև հասկացությունը:

Քիմիական բանաձևը նյութի բաղադրության պայմանական գրառումն է քիմիական

  1. Ի՞նչ է ինդեքսը ,և ե՞րբ է այն օգտագործվում:

Բանաձևի մոտ ներքևում գրված թիվը կոչվում է ինդեքս, և ցույց է տալիս մոլեկուլների մեջ ատոմի քանակը:

  1. Ի՞նչ է ցույց տալիս հարաբերական մոլեկուլային զանգվածը:

Մոլեկուլի հարաբերական զանգվածի ատոմային միավոր։

  1. Հաշվե՛ք P2O5, Li2O, Fe3O4,SO3 նյութերի հարաբերակակն մոլեկուլային զանգվածը:
  •  (P2O5)=142  
  •  (Li2O)=30 
  • (Fe3O4)=232
  •  (SO3)=80
  1. Ո՞ր նյութեր ն կոչվում պարզ նյութեր:՞ր նյութերն ոն կոչվում բարդ նյութեր:

Մեկ քիմիական տարրից բաղկացած համասեռ նյութ։

  1. Ի՞նչ մասնիկներից է կազմված ատմի միջուկը, և ի՞նչով են նրանք տարբերվում մեկը մյուսից:

Ատոմի կենտրոնական մասը, որն ունի շատ փոքր գծային չափեր և դրական էլեկտրական լիցք։

  1. Ո՞րքան է պրոտոնների և էլեկտրոնների գումարային քանակը հետևյալ տարրերի ատոմներում.
    ածխածին C, ալյումին Al , արգոն Ar ,արծաթ Ag:

C— 6 պրոտոնների և էլեկտրոններ

Al— 13 պրոտոնների և էլեկտրոններ

Ar— 18 պրոտոններ և էլեկտրոններ

Ag — 47 պրոտոններ և էլեկտրոններ

  1. Ո՞ր քիմիական կապն եմ անվանում կովալենտային կապը:

Եթե կապը առաջանում է նույն ոչ մետաղական տարրերի միջև, ապա դա կոչում ենք կովալենտային կապ։

  1. Ո՞ր քիմիական կապն են անվանում կովալենտային ոչ բևեռային կապ:Բերե՛ք օրինակներ:

Եթե կապը առաջանում է տարբեր մետաղական տարրերի միջև, անվանում ենք կովալենտային բևեռային։

  1. Ո՞ր քիմիական կապն է կոչվում իոնյաին:

Իլոնային կապը առաջանում է մետաղների և ոչ մետաղների միջև։

Քիմիա

Դասի թեմա՝ Իոնային կապ

Քիմիական կապը ատոմների միջև փոխազդեցություն է, ինչի արդյունքում առաջանում են մոլեկուլներ (բյուրեղներ):
Քիմիական կապն ունի էլեկտրական բնույթ: Այն իրականանում է քիմիական կապին մասնակցող ատոմների միջուկների և էլեկտրոնների էլեկտրաստատիկական փոխազդեցության (և՛ ձգողության, և՛ վանողության) շնորհիվ:

Քիմիական կապի էներգիան տատանվում է լայն տիրույթում (40-ից մինչև 1000 կՋ/մոլ), ինչը պայմանավորված է ատոմների միջև տարբեր տեսակի փոխազդեցություններով:

Ներկայումս տարբերում են քիմիական կապի մի քանի տեսակներ՝ իոնային, կովալենտային, մետաղական և ջրածնային

Իոնային կապ

Իոնային քիմիական կապի առաջացման հիմքում ընկած է գերմանացի ֆիզիկոս Վ.Կոսելի այն ենթադրությունը, որ միացություններ առաջացնելիս ցանկացած տարրի ատոմ, որոշակի թվով էլեկտրոններ կորցնելով կամ միացնելով, ձեռք է բերում մոտակա իներտ գազի էլեկտրոնային կառուցվածքը:

Kossel.jpg

Վ.Կոսել

Իոնային կապ կարող է առաջանալ էլեկտրաբացասականության արժեքների մեծ տարբերությամբ տարրերի՝ մետաղների և ոչ մետաղների ատոմների միջև: Փոքր էլեկտրաբացասականությամբ տարրի ատոմից վալենտային էլեկտրոն(ներ)ը փոխանցվում է(են) ավելի մեծ էլեկտրաբացասականությամբ տարրի ատոմին:

Օրինակ՝ նատրիումի և քլորի ատոմների միջև առաջանում է իոնային կապ, նատրիումի ատոմից վալենտային էլեկտրոնը փոխանցվում է քլորի ատոմին, առաջանում են իներտ գազի էլեկտրոնային կառուցվածքով լիցքակիր մասնիկներ՝ իոններ. Na+ և Cl−, որոնք էլեկտրաստատիկ ուժերով ձգում են միմյանց:

0029-029-KHlorid-natrija.jpg

Իոնային կապն իրագործվում է տարանուն լիցքավորված իոնների էլեկտրաստատիկ ձգողությամբ:

Իոնային կապը չունի ուղղորդվածություն՝ որոշակի ուղղությամբ հակառակ լիցք ունեցող իոնին ձգելու հատկություն, քանի որ իոնի լիցքը իոնի մակերևույթի վրա բաշխված է հավասարաչափ և էլեկտրական դաշտի ազդեցությունը տարածվում է բոլոր ուղղություններով հավասարաչափ:

Իոնային կապով միացած իոնները չեն կորցնում հակառակ լիցքով այլ իոններ ձգելու հատկությունը, այսինքն՝ իոնային կապը չունի հագեցվածություն:

Իոնային կապի հագեցվածություն չունենալու հատկության շնորհիվ է, որ իոններն ասոցացվելով ստեղծում են իոնային բյուրեղներ՝ իոնային բյուրեղավանդակով միացություններ:

Օրինակ՝

(9).png

Իոնային կապ կարող է լինել ոչ միայն երկտարր միացություններում, այլ նաև բազմատարր միացություններում, բարդ՝ բազմատարր իոնների միջև:

Օրինակ՝ անջուր կալցիումի սուլֆատի բյուրեղավանդակի հանգույցներում գտնվում են Ca2+ պարզ՝ միատոմանի և SO2−4  բարդ՝ բազմատոմանի իոններ:

Anhydrite_crystal_structure.png

Իոնային բյուրեղավանդակ ունեցող նյութերը, շնորհիվ իոնային կապի մեծ էներգիայի, բնութագրվում են հալման բարձր ջերմաստիճանով, որոշակի կարծրությամբ:

Իոնային կապի էներգիան (բյուրեղավանդակի էներգիան) մեծապես պայմանավորված է իոնի լիցքի խտությամբ՝ իոնի միավոր մակերեսին բաժին ընկնող լիցքի մեծությամբ:

Օրինակ՝ LiCl-ի բյուրեղավանդակի էներգիան ավելի մեծ է, քան NaCl-ինը, ինչը բացատրվում է նատրիումի կատիոնի համեմատությամբ լիթիումի կատիոնի լիցքի ավելի մեծ խտությամբ:

Քիմիա

  1. Ատոմի ,ո՞ր հատկությունն է անվանվում էլեկտրաբացասականություն։

Քիմիական միացության մոլեկուլում կապն իրականացնող էլեկտրոնային զույգը դեպի իրեն ձգելու ատոմի հատկությունն անվանվում է էլեկտրաբացասականություն։

Ո՞ր կապն է կոչվում կովալենտ բևեռային։Բերե’ք օրինակներ։

Այն քիմիական կապը, որն առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև՝ դեպի առավել էլեկտրաբացասական տարրի ատոմը՝ շեղված էլեկտրոնային զույգի միջոցով, անվանվում է կովալենտային բևեռային:

Ո՞ր կապն է կոչվում կովալենտ ոչ բևեռային ։Բերե’ք օրինակներ։

Նույն էլեկտրաբացասականությունն ունեցող ոչ մետաղների ատոմների միջև ընդհանուր էլեկտրոնային զույգով առաջացած կապը կոչվում է կովալենտային ոչ բևեռային

Քիմիա․Կովալենտային կապ

  1. Ո՞ր քիմիական կապն է անվանանվում կովալենտային:Բերե՛ք օրինակներ:

Եթե կապը առաջանում է նույն ոչ մետաղական տարրերի միջև, ապա դա կոչում ենք կովալենտային կապ,

  1. Ո՞ր քիմիական կապն է անվանվում կովալենտային բևեռային:Բերե՛ք օրինակներ:

Եթե կապը առաջանում է տարբեր մետաղական տարրերի միջև, անվանում ենք կովալենտային բևեռային։

Քիմիա

Քիմիական միացությունների մոլեկուլները որոշակի հաջորդականությամբ միմյանց կապված ատոմների համախումբ են:Նյութերի քիմիական հատկությունները պայմանավորված են քիմիական կապերի տեսակով, կապ առաջացնող ատոմների բնույթով և մոլեկուլում դրանց փոխազդեցությամբ:Հին ժամանակներից սկսած՝ գիտնականները փորձում են պարզել, թե ինչպես են կառուցված նյութերը, ինչպե՞ս և ինչու՞ են ատոմները միանում, և ի՞նչ ուժեր են նրանց իրար մոտ պահում:
XX դարում ֆիզիկոսները պարզեցին, որ ատոմները կապվում են էլեկտրական լիցք ունեցող մասնիկներով` արտաքին էներգիական մակարդակի էլեկտրոններով, որոնք ձգվում են կապվող ատոմների դրական միջուկների կողմից: Հետևաբար, ատոմները կապող ուժերը էլեկտրական բնույթի են:
Ատոմների կապը մեկը մյուսի հետ անվանում են քիմիական կապ:
Քիմիական   կապը փոխազդեցություն է էլեկտրոնների և միջուկների միջև,որը հանգեցնում է մոլեկուլում ատոմների միացմանը:
Քիմիական կապն ատոմների փոխազդեցություն է, որն ուղեկցվում է էներգիայի անջատումով:
Այդ էներգիան կազմում է  40-ից մինչև 1000կՋ/մոլ: Էներգիայի այդպիսի լայն միջակայք հնարավոր է տարբեր փոխազդեցությունների պատճառով, որոնք ներկայումս հիմնականում դասակարգվում են որպես կովալենտային,իոնային և մետաղային կապեր:
Կովալենտային կապ առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև:Իոնային կապ առաջանում է մետաղների և ոչ մետաղների ատոմների միջև:Մետաղական կապ առաջանում է մետաղական պարզ նյութերում և համաձուլվածքներում:
Քիմիական կապի տեսությունը քիմիայի կարևորագույն ուսմունքներից է, առանց որի հնարավոր չէ հասկանալ մոլեկուլների տարբեր կառուցվածքների և փոխազդունակության պատճառները։

  1. Ի՞նչ է քիմիական կապը, և ի՞նչ բնույթ ունի:

Տարրերը միմիանց հետ ունեն կապեր։ Նրանք ունեն էլեկտրական լիցք ունեցող մասնիկներով արտաքին։

  1. Քիմիական միացությունների մոլեկուլները որոշակի հաջորդականությամբ միմյանց կապված ատոմների համախումբ են:
  2. Ո՞ր կապն է կոչվում կովալենտային կապը:

Կովալենտային կապը առաջանում են ոչ մետաղների ատոմների միջև։

  1. Ո՞ր կապն է իոնային կապը:

Իլոնային կապը առաջանում է մետաղների և ոչ մետաղների միջև։

Մոլեկուլ․ Ատոմ

  1. Սահմանե՛ք քիմիական բանաձև հասկացությունը:

Քիմիական բանաձևը նյութի բաղադրության գրառումն է քիմիական տարրերի նշաններով։

  1. Ի՞նչ է ինդեքսը, և ե՞րբ է այն օգտագործվում:

օրինակ՝ H2-ի ինդեքսը երկուսն է, այն գրվում է այն ժամանակ, երբ օրինակ՝ H գումարվում է H-ի ստացվում է H2, Որի իսնդեքսնել երկուսն է։

  1. Ի՞նչ տեղեկություն է ՙՙհաղորդում՚՚ քիմիական բանաձևը նյութի վերաբերյալ:

Ցույցէ տալիս՝ նյութի անվանումը, նրա մեկ մոլոկուլը, նյութի որակական բաղադրությունը և նյութի քանակական բաղադրությունը։

  1. Կարդացե՛ք քիմիական բանաձևերն ու շարադրե՛ք դրանցից ստացված տեղեկությունները.
    ա. CuO Նյութի անունն է : Դա մեկ մոլեկուլ է։ Ցույց էտալիս թե ինչ զանգվածային հարաբերությունից են կազմված։ Նաև տեսնում ենք թե ո՞ր տարրերի ատոմներից է ազմված
    բ. NaOH Նյութի անվանումն է։ Դա մեկ մոլեկուլ է։ Ցույց էտալիս թե ինչ զանգվածային հարաբերությունից են կազմված։ Նաև տեսնում ենք թե ո՞ր տարրերի ատոմներից է ազմված
    գ. LiH Նրա անվանումն է ։ Դա մեկ մոլեկուլ է։ Ցույց էտալիս թե ինչ զանգվածային հարաբերությունից են կազմված։ Նաև տեսնում ենք թե ո՞ր տարրերի ատոմներից է ազմված
    դ. SiO2 Նրա անավնումն է։ Դա մեկ մոլեկուլ է։ Ցույց էտալիս թե ինչ զանգվածային հարաբերությունից են կազմված։ Նաև տեսնում ենք թե ո՞ր տարրերի ատոմներից է ազմված

Քիմիա

  1. Ի՞նչ է ցույց տալիս հարաբերական մոլեկուլլային զանգվածը:
  2. Հաշվեք P2O5,Li2O,Fe3O4,SO3 նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները:

P2O5=142

Li2O=30

Fe3O4=312

SO3=48

  1. Հաշվեք կալցիումի օքսիդի(CaO) մոլեկուլի զանգվածը(m0) եթե (CaO)=56

M0=56/1,66=-24

  1. Գրեք հետևյալ նյութերի բանաձևերը.
    ա.մեկ ատոմ կալցիումից և մեկ ատոմ թթվածին
  2. SC, SC
    բ.մեկ ատոմ ծծումբ և երկու ատոմ ջրածին
  3. S, H2:

Քիմիա

Դասի թեման՝ Տարրերի զանգվածային բաժինը:

Դեռևս XIX դարում անվանի քիմիկոսներ Կլոդ Բերթելեի և Ժոզեֆ Պրուստի միջև գիտական բանավեճ ծագեց նյութի բաղադրության հաստատունության վերաբերյալ: Այդ բանավեճում հաղթեց Պրուստը և սահմանեց նյութի բաղադրության հաստատունության օրենքը:
Յուրաքանչյուր քիմիական մաքուր նյութ, գտնվելու վայրից ու ստացման եղանակից անկախ,ունի միևնույն հաստատուն բաղադրությունը:
Քիմիական բանաձևերից օգտվելով ՝ կարելի հաշվել նյութի բաղադրության մեջ առկա տարրեի զանգվածային բաժինները:
Զանգվածային բաժինը նշանակվում է   ωՙՙօմեգա՚՚ հունական տառով:
Զանգվածային բաժինը ցույց է տալիս ,թե տարրի հարաբերական ատոմային զանգվածի ու ինդեքսի արտադրյալը հարաբերական մոլեկուլային զանգվածի ,որ մասն է կազմում:

ω= Ar* a / Mr
որտեղ ω-տարրի զանգվածային բաժինն է, Ar-ը՝ տարրի հարաբերական ատոմային զանգվածն է, a-տարրի ատոմների թիվը նյութի մոլեկուլում, Mr-ը՝ նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը:

Օրինակ՝

Որքա՞ն է ջրածնի և թթվածնի զանգվածային բաժինը ջրում (H 2 O):
Լուծում:
M r (H 2 O) = 2 * A r (H) + 1 * A r (O) = 2 * 1 + 1 * 16 = 18

Քիմիա

Սովորել՝ Քիմիական տարրերի պարբերական համակարգը:Ատոմի կառուցվածքը:

 Պարբերական համակարգում, յուրաքանչյուր տարրի հատկացված են խիստ որոշակի համարով առանձին վանդակ՝ «բնակարաններ», որտեղ գրվում են տվյալ տարրը բնութագրող մեծությունները:
Պարբերական համակարգը պարբերական օրենքի պատկերումն է
Օրինակ
N ՝արտաքին էլեկտրոնային շերտում էլեկտրոնների թիվը (վերջի երկու մեծությունների հետ կծանոթանաք հաջորդ թեմայում): 2s22p3 էլեկտրոնների բաշխումը ատոմում ըստ էներգիական մակարդակների,  5 և 2՝ հարաբերական ատոմային զանգվածը, 14,006՝ատոմային համարը (կարգաթիվը), 7՝ անվանումը, ազոտ` ազոտ տարրի քիմիական նշանն է,

images11 (6).jpg
image222s (7).jpg

Պարբերական համակարգը կազմված է յոթ հորիզոնական և ութ ուղղաձիգ շարքերից: Տարրերի հորիզոնական  շարքը, որոնցում դիտվում է հատկությունների հետզհետե փոփոխություն` մինչև շարքի առաջին տարրի հատկությունների կրկնվելը, Մենդելեևն անվանեց պարբերություն: 1 -ին պարբերությունը անվանում են հատուկ, 2 -րդ և 3 -րդը՝ փոքր, 4 — 6 պարբերությունները՝ մեծ, իսկ 7 -ը՝ անավարտ: Պարբերությունները, բացառությամբ առաջինի, սկսվում են ալկալիական մետաղով և վերջանում իներտ գազով:

Ուղղաձիգ շարքերում՝ խմբերում  նման հատկություններով տարրերն են իրար տակ տեղադրված: Խմբերը բաժանվում են երկու ենթախմբերի՝ գլխավոր (A)  և երկրորդական  (B):  A -ում ընդգրկված են և՛փոքր, և՛մեծ պարբերությունների տարրեր, իսկ  B  -ում ՝ միայն մեծ պարբերությունների տարրեր:

Մենդելեևն ստեղծեց պարբերական համակարգ, որի կարճ ձևը բերված է ստորև.

mendeleyevaxyusak.png

Պարբերական համակարգը բացահայտում է մի շարք օրինաչափություններ` տարրերի հատկությունների վերաբերյալ: Այդ համակարգում պարբերությունների և խմբերի համարները չափազանց կարևոր տեղեկություններ են տալիս տարրերի ատոմների կառուցվածքի, հետևաբար նաև քիմիական հատկությունների մասին:

Մետաղական և ոչ մետաղական տարրեր

Էջ՝ 58-61

  1. Բերե՛ք հեղուկ և պինդ մետաղական պարզ նյութերի օրինակներ:

    Պինդ-երկաթ,ալյումին,փայտ
    հեղուկ-սնդիկ,ֆրանսիում,ձեթ
  2. Բերե՛ք գազային ,հեղուկ և պինդ ոչ մետաղական պարզ նյութերի օրինակներ:

    պինդ-բոր,ածխածին,ծծումբ
    հեղուկ-բրոմ
    գազային-ազոտ,քլոր,թթվածին
  3. Ո՞ր նյութերն են հանդիպում բնության մեջ ազատ վիճակում:
    պղինձ, արծաթ, ոսկի և այլն։
  4. Հիմնականում ո՞ր տարրերից է կազմված Երկրի կեղևը:
    Ընդհանրապես երկրի կեղևը կազմված է 9 տարրերից։
    50% թթվածին
    25% սիլիցիում
    7% ալյումին
    երկաթը 5%

Քիմիա

Պատասխանել հարցերին

  1. Բացատրե’ք 《ատոմ》 բառի իմաստը և տվե’ք նրա սահմանումը։

Ատոմ բառը հունարենից թարգմանաց հայերեն նշանակում է անբաժանելի

  1. Թվարկե’ք որո՞նք են պարզ նյութերը։

Պարզ նյութերը մեկ քիմիական տարրից բաղկացած համասեռ նյութեր են։ Ազատ վիճակում գտնվող, քիմիական միացություն չառաջացրած տարրի գոյության ձևն է։ Սովորական պայմաններում պարզ նյութը առաջացնող քիմիական տարրի ատոմները միացած են իրար չբևեռացած կովալենտային կամ մետաղական կապերով և առաջացնում են մոլեկուլներ կամ բյուրեղներ

  1. Սահմանե’ք ի՞նչ է քիմիական տարրը։

Քիմիական տարրը միևնույն լիցքով օժտված ատոմի միջուկների ամբողջությունն է։ Ատոմի միջուկը կազմված է պրոտոններից, որոնց քանակը հավասար է քիմիական տարրի ատոմական համարին և նեյտրոններից, որոնց թիվը կարող է լինել տարբեր։

  1. Բերե’ք բարդ նյութերի օրինակներ։

Քիմիա

էջ՝ 52-56

Տնային առաջադրանք

Պատասխանել հարցերին

  1. Ո՞վ և ե՞րբ է առաջարկեց այսօր օգտագործվող քիմիական նշանները:
    Քիմիական նշանները առաջարկել է շվեդ քիմիկոս Ի. Բերցելիուսը։
  2. Ի՞նչ սկզբունքով են կազմում քիմիական տարրերի նշանները:Բերեք օրինակներ:
  3. Որպես քիմիական նշան՝ շվեդ քիմիկոս Ի. Բերցելիուսի առաջարկությամբ հիմնականում ընդունվել են քիմիական տարրի լատինական կամ հունականանվանումների սկզբնատառերը
  4. Ի՞նչ ծագում ունեն քիմիական տարրերի անվանումները:
    Քիմիական նշանները կազմում են օրինակ ՝ ինչ-որ երկրին նվիրված կամ ինչ-որ մեկին նվիրված, տվյալ երկրի կամ մարդու անուններով ։ Օրինակ ՝ mercury կոչվել է աստվածների մունետիկ Մերկուրի անունից։

Քիմիական տարերի նշաններ

Տնային առաջադրանք

Պատասխանել հարցերին

  1. Ո՞վ և ե՞րբ է առաջարկեց այսօր օգտագործվող քիմիական նշանները:
    Քիմիական նշանները առաջարկել է շվեդ քիմիկոս Ի. Բերցելիուսը։
  2. Ի՞նչ սկզբունքով են կազմում քիմիական տարրերի նշանները:Բերեք օրինակներ:
  3. Որպես քիմիական նշան՝ շվեդ քիմիկոս Ի. Բերցելիուսի առաջարկությամբ հիմնականում ընդունվել են քիմիական տարրի լատինական կամ հունականանվանումների սկզբնատառերը
  4. Ի՞նչ ծագում ունեն քիմիական տարրերի անվանումները:
    Քիմիական նշանները կազմում են օրինակ ՝ ինչ-որ երկրին նվիրված կամ ինչ-որ մեկին նվիրված, տվյալ երկրի կամ մարդու անուններով ։ Օրինակ ՝ mercury կոչվել է աստվածների մունետիկ Մերկուրի անունից։