Գրքից առաջադրանք

130. Բացատրի´ր հոգնակի թվով դրված հավաքական գոյականները և դրանցով նախադասություններ կազմի´ր:

Օրինակ`

Հոտեր- ոչխարների խմբեր:

Ժողովուրդներ, բանակներ, դասարաններ,երամներ:

Ժողովուրդներ-տարբեր երկրներ ներկայացնող մարդիկ

Բանակներ-տարբեր երկների բանակներ

Դասարաններ-տարբեր դասարաններ

Երամներ-թռչունների խմբեր:

Բաղադրյալ գոյականները, որոնց վերջին բաղադրիչը միավանկ արմատ է, երկու ձևով են հոգնակի կազմում: Եթե այդ միավանկ արմատը գոյականի իմաստ ունի (օրինակ՝ դաշտավայր, հեռագիր), ավելանում է –եր  վերջավորություն: Իսկ եթե բառավերջի միավանկ արմատը  բայարմատ է (օրինակ՝ ժամացույց, վիպագիր), ավելանում է ներ վերջավորությունը:

Հասարակ գոյականները եզակի թվով գործածելիս կարող են անվանել առանձին առարկաներ և կարող են լինել առարկաների ընդհանուր անուն (օրինակ՝ փիղ ասելով հասկանում ենք և´ մեկ փիղ, և´ փիղ ընդհանրապես):

Գոյականի հոլովումը

134. Նայի´ր տրված բառերի գործիական հոլովաձևերի կազմությանը և բացատրի´ր: Տրված ձևերն ինչո՞վ են տարբերվում գործիականի այլ ձևերից:

Ուղղական                      Տրական                         Գործիական       

Բարձրություն –                   բարձրության –                    բարձրությամբ կամ՝ բարձրությունով:

Ուրախություն –                   ուրախության –                    ուրախությամբ կամ՝ ուրախությունով:

Մտերմություն –                   մտերմության –                     մտերմությամբ կամ՝ մտերմությունով:

Երդում  –                               երդման-                                  երդմամբ կամ՝ երդումով:

Արյուն –                                 արյան –                                    արյամբ կամ՝ արյունով:

Անուն –                                   անվան –                                  անվամբ կամ՝ անունով:

135. Երկինք և մարդ բառերի տրված բառաձևերը տեղադրի´ր հոլովման աղյուսակում:

Երկնքում, երկնքից, երկինքը(ը), երկնքով, երկնքի(ն), մարդով, մարդու(ն), մարդ(ը), մարդուց:ճ           

Ուղղական-երկինքը, մարդը

Տրական-երկնքին, մարդուն

Բացառական-երկնքից, մարդուց

Գործիական-երկնքով, մարդով

Ներգոյական-երկնքում, մարդուն

Leave a comment