Հայկական ամանոր

Հայերն այդ տոնը նշում են անհիշելի ժամանակներից սկսած։ Մեր հները Ամանորն անվանել են նաև այլ անուններով. Նավասարդ, Տարեմուտ, Տարեգլուխ, Կաղանդ, Լոլե, Նոր տարի։ Հազարամյակների ընթացքում տոնը նշելու ժամանակը փոփոխվել, հետ ու առաջ է ընկել։ Խոր անցյալում հայոց նախնիները Ամանորը տոնել են գարնան զարթոնքին Արեգ ամսին մարտի 21-ի գիշերահավասարի օրը։ Դա պատահական ընտրություն չէր. հայը նոր տարվա հաջողությունն ու բերքառատ լինելը կապել է գարնան զարթոնքի հետ, հնագույն ժամանակներից արեգակնատենչիկ կոչվող հայերն Ամանորը նշել են հենց Արեգ ամսի Արեգ օրը։ Ամենևին էլ զարմանալի չէ, որ հայկական տոմարով բոլոր ամիսների առաջին օրը կոչվում էր Արեգ։ 17-րդ դարի տաղասաց Դավիթ Սալաձորցին գրել է։ Այ ժամանակ նշել են ուրիշ կեր և ուրիշ օր, բայց հիմ ժա նշվում է սովորական կերպով։ Դեկտեմբերի 31-ին հունվարի մեկի լույս առավոտյանը, նշվում է նոր տարին, իսկ հունվարի 6-ին նշվում է Հիսուս քրիստոսը տարեդարձը։

Հացի խորհրդանիշը

Մեր նախնիների համար հացը նաև Ամանորի խորհրդանիշ է համարվել: Տարբեր նահանգներում հացի հետ կապված տարբեր ավանդույթներ կային:
Բարձր Հայքում ճերմակ ցորենի հաց էին թխում, կեսը ուտում էին հին տարում, մյուս կեսը` Նոր տարում, կարծես խնդրելով հայոց աստվածներին, որ Նոր տարին հին տարվա պես հացառատ լինի:
Աղձնիքում Նոր տարվա ուտելիքներով ծանրաբեռնված սեղանի վրա մի քանի բուռ հացԱմանորյա հայկական մաղթանքներահատիկով փոքրիկ բլուր էին պատրաստում և ասում.
-Հիմա Անահիտ աստվածուհին կգա, կշնորհավորի  Նոր տարին, մի պատառ հաց կվերցնի  և գալիք տարում ցորենի բլուրներով կվարձատրի մեր արդար աշխատանքը:
Տուրուբերանում Նոր տարվա սահմանագլխին թոնիր էին վառում և թարմ լավաշի բույրով լցնում  տունը:
Վասպուրականում Նոր տարվա նախօրյակին գինու բոլոր կարասների ու տիկերի բերանները փակում էին, կարծելով, թե հայոց Ամանորի պատանի աստվածը կարող է գինի խմել, հարբել և մոլորվել: Բայց նկատի առնելով, որ Ամանորը երկար ճամփա է անցել և կարող է քաղցած լինել, նրա համար կարասների և տիկերի բերաններին մեկական կտոր թարմ հաց էին դնում:
Ծոփքում ցորենը աղանձ էին անում, մի մասը ուտում էին, մի մասը լցնում գետը կամ առուն` նվիրելով անձրևի աստծուն` գալիք տարին ցորենաբեր լինելու համար:
Կորճայքում տան գլխավորը չորեքթաթ շրջում էր սենյակի մեջ և Նոր տարվա համար թխված լավաշից կտորներ էր տալիս տան անդամներին, դրանով կարծես ասել էր ուզում , որ Նոր տարուն աստվածները հաց կտան նրան, ով մեջքը ծռած կաշխատի օրնիբուն:

Ամանորյա մաղթանքներ

Այս տարի թող լինի խաղաության սիրո և բարի տարի։ Թող միայնակ մարդիկ միանան իրենց երկրորդ կեսին, ով չար է թող բարիանա, ով ապրում է լարված վիճակում, թող ապրի խաղաղ, ով անգործ, թող այս տար սկսի աշխատել։ Այս տարի շա կուզենամ որ բոլորի ցանկությունները կատարվի, նաև իմը։ Շատ կուզեմ որ այս տարի մեր կիսատ թողնված բաները լրացնենք։ Շատ կուզեմ որ այս տարի շատ լավ տարի լինի։ Իդեպ նշեմ,որ այս տարի, նապաստակի տարի է։

Leave a comment