Հայոց լեզու, 10.04

1.Լրացնել  բաց թողնված տառերը՝ բ, պ կամ փ:
Վարպետ Հակոբը հմուտ դարբին էր: Եղբոր՝ Գաբրիելի հետ գետափին՝ աղբյուրի մոտ, մի փոքրիկ հողակտոր մաքրել էր աղբից, ցանկապատել, դարպաս դրել և հիմնել դարբնոց: Գաղթել էին Արևմտահայաստանից: Երբեմն հավաքվում էինք վարպետի տան պատշգամբում և խնդրում պատմել իր ողբերգական կյանքից, երբեմնի, հայրենիքից: Հափշտակությամբ լսում էինք նրան: 
— Ամբարիշտ թշնամուն հակահարված տալու նպատակով հափշտապ կազմեցինք զորագնդեր,- պատմում էր նա բամփ ձայնով:
— Մեր սուրբ հողը թանկ էր բոլորիս համար: Դիմադրեցինք մի քանի շաբաթ, սարսափելի օրեր տեսանք: Վերջը հակադրաբար թողեցինք մեր տունուտեղը և հուսախաբ, ընկճված բռնեցինք օտար աշխարհների ճամբաները: Մանկության բնօրրանի մասին խոսելիս վարպետ Հակոբը սպրթնում էր, զգում էինք, որ սիրտը թփրտում է, չի կարողանում ձերբազատվել հոգին կրծող ցավից: Ժայռակոփ այդ մարդու ակնակապիճները սևանում էին, և կոպերի տակ ծովանում էր թախիծը: Զգում էինք հայրենիքը տեսնելու այն  ահագնացող փափագը, որից պապակվում էր սիրտը: Աչքը երկնահոպ լեռներին, ոսկեծուփ հորիզոնին` ինքնաբերաբար խաղում էր ասեղնագործ բարձի ծոպերի հետ, և  հավանաբար աչքերի առջև գծագրվում էին մայրը՝ Հռիփսիմեն, հայրը՝ Սերոբը՝ ապա լեփլեցուն ճամփաներ, որբանոց, քաղցի ու կեղտի մեջ խարխաբող  որբեր: Այդ պահերին վարպետը կծկվում էր, խեղճանում, իսկ  մենք նրբանկատորեն լսում էինք:

2.Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը: 

Շոշափեց ու տեսավ, որ խեղճ կենդանու ողը կոտրվել է: (ող, ոխ) 

Ոխը սրտում որ մնա, թույն կդառնա, կքայքայի սիրտը: (ող, ոխ

Երբ երեկոյան հետ թռան, տեսան, որ իրենց բույնը գրավել է անծանոթ մի թռչուն: (բույն, բուն) 

Մի քանի հոգի ձեռք-ձեռքի էին տվել ու փորձում էին գրկել հինավուրց ծառի վիթխարի բունը: (բույն, բուն) 

Մոտակայքում ապրողներն այնքան են վարժվել Վիկտորիաի շառաչին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա) 

Տնեցիներն այնքան են վարժվել Վիկտորյաի անտեղի լացուկոծին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա

3.Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը: 

Քո չքնաղ ծաղկի բույրն է ինձ այստեղ բերել: (բույր, բյուր) 

Անթիվ ու բյուր են աստղերը: (բույր, բյուր

Ասիան երբևէ կհանգստանա՞ պատերազմներից: (Ասիա, Ասյա) 

Ասյան երբևէ կհանգստանա՞ իրեն այդքա՜ն հուզող մտքից: (Ասիա, Ասյա

Սոֆյան գեղեցիկ ու հյուրընկալ քաղաք է: (Սոֆիա, Սոֆյա) 

Սոֆիան գեղեցիկ ու նրբանկատ աղջիկ է: (Սոֆիա, Սոֆյա)

4.Կետերի փոխարեն մի այնպիսի բառ գրի՛ր, որ աջ և ձախ գրված բառերի հետ բարդ  բառ կազմի:
Գարի ջուր ամբար
շաքար ավազ բլուր
պատկեր զարդ անդակ
գանգ ոսկր ախտ
արծաթ գույն զարդ
բարձր գահ ժառանգ
գինի գործ ընկեր
խաղ դաշտ վայր
հայր եղբայր որդի
ականջ օղ բլիթ

5. Յուրաքանչյուր բառի համար գրի՛ր 1-ական հոմանիշ և հականիշ բառ:
Գաղտնի-թաքուն-անհայտ
գթառատ-գթասիրտ-անգութ
վախկոտ-երկչոտ-քաջ
ազնիվ-առաքինի-կեղծավոր
երախտագետ-երախտապարտ-երախտամոռ
ուժգին-սաստիկ-կամաց
անաղարտ-անպիղծ, պիղծ
պարկեշտ-համեստ-լկտի
ահռելի-խոշոր-մանր
հանդուգն-համարձակ-խոնհար
փութաջան-ջանասեր-ծույլ
բազմազան-բազմապիսի-միօրինակ

6. Գտի՛ր հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը և օրինակի նմանությամբ կազմիր նոր բառ:
Բուսական-բույս-դեղաբույս, խոտաբույս
հրեղեն-հուր, ոսկեհուր
նվիրատվություն- նվեր, հուշանվեր
բնավեր-բույն, արջաբույն
գունատ- գույն- մարմնագույն, ոսկեգույն
ձկնաբուծարան-ձուկ, շնաձուկ
մանկական-մանուկ, հրաշամանուկ
մատենագիր-մատյան, դասամատյան
բուրավետ-բույր-նրբաբույր
շնագայլ-շուն, հովաշուն
մկնդեղ-մուկ, գերմանամուկ
սրտացավ-սիրտ, անսիրտ

Leave a comment