Հայոց լեզու, 17.04

Լրացնել  բաց թողնված տառերը՝ ն կամ մ:
Մանվելն ու Սամվելը մանկության ընկերներ են: Իրարից միշտ անբաժան են եղել: Դեռ փոքր էին, երբ վերցնում էին զամբյուղները դամբուլ բերելու, խաղում գետեզրի շա-բուտում, մայրիկների համար սարի սմբուլ, սուսամբար բերում: Ապրում էին գյուղական անպաճույճ կենցաղով ու երջանիկ էին:  Պատանեկության անբասիր անուրջներն անավարտ մնացին, սկսվեց պատերազմը: Ամբարիշտ ֆաշիստները հարձակվեցին, ռմբակոծեցին, հրդեհեցին: Ամբարտավան հրոսակներին հակահարված տալու և հայրենիքի պատիվն անեղծ պահելու համար տղաները մեկնեցին ռազմաճակատ: Հոծ ամբոխ էր հավաքվել կայարանում: Հրաժեշտի ամպագոռգոռ խոսքեր չասվեցին: Ժողովուրդն անբարբառ տխուր-տրտում, ճամփա գցեց իր բազում զավակներին: Մանվելն ու Սամվելը ծառայում էին նույն վաշտում: Մեկը բանբեր էր մյուսը` կապավոր: Անվերապահորեն վստահ էին, որ անպայման կհաղթեն: Այդպես էլ եղավ: Երկուսն էլ պարգևներով տուն վերադարձան: Այժմ էլ ապրում են իրենց գյուղում:  ունեն բարի համբավ, սիրված են բոլորից:  Գյուղը  սակավաջուր էր: Ընկերներն ամբարձիչներ բերեցին, ամբարտակ կառուցեցին: Գյուղը անբավ բերք ստացավ, ամբարները լցվեցին: Մեծ բարեկամությունից բոլորն են օգտվում:

Լրացնել բաց  թողնված տառերը` զ կամ ս:
Ալեհույզ էր Հելլադայի մեծագույն քանդակագործ Ֆիդիասը:  Գրակալի առաջ մտասույզ  նստած` քննախույզ հայացքը հառել էր դիմացը փռված գծագրերին: Պիտի կերտեր Զևսի արձանը: Նրա հոգին բզկտում էր այն միտքը, թե կկարողանա կյանք ու հոգի  տալ անշունչ մարմարին:
Պարզկա գիշեր էր: Պարսկական երկնակամարում փայլփլում էին աստղերը:  Հազկերտի հրավերով Վասակը` Հայաստանի մարզպանը, ժամանել էր Տիզբոն և այժմ բաց նստած` նայում էր մզկիթների երկնասույզ մինարենիներին: Անհույս էր, թե գործերը հարթ կգնան:
Պարտիզպանը Թիֆլիսից բերված թաղարները տեղադրում էր հողի մեջ: Շուտով այդ մասում կաճեն գույնզգույն ծաղիկներ և հետզհետե կտարածվեն շուրջբոլորը:
Ավտոբուսի պատուհանից հիպնոսված նայում էի շրջակայքի գեղեցկություններին: Որպիսի աննման տեսարան:
Որպեսզի պատկերացնես, աչքովդ պիտի տեսնես:

Որտեղ անհրաժեշտ է ը գրիր:

Դասընկերներով անակնկալ  մի որոշում կայացրինք, արշավ կազմակերպել դեպի Մայմեխի կատարը և ամրացնել հայոց եռագույնը: Ակնթարթորեն ընդունված որոշումը բոլորիս ոգևորեց: 
Վերընթաց ճանապարհն անցնում էր որոտընդոստ գետակին զուգընթաց, ծառերը մթնկա անտառում թվում էին գիրկընդխառն կարպարանքներ և անըմբռնելի երկյուղով լցնում մեր սրտերը:

Վերելքը դժվարին էր, բայց  ինքնըստիքյան հասկանալի է, որոշեցինք հաղթահարել, խոչընդոտները և չընկրկել: 
Լուսնկան նոր էր անհետացել երկնակամարից, երբ հասանք հովվական վրանների, որտեղ մեզ հյուրընկալեցին ջերմորեն:  
Նախընտրեցինք չհանգստանալ և ոտքի վրա մի-մի  բաժակ  կամ ըմպելով` առաջ ընթացանք: 
Կորնթարդ բլրակները թվում էին  անվերջանալի;
 Որքան  բարձրանում էինք, սրընթաց գետակի ջրերն ավելի զուլալվում էին,  և մենք  մերթընդմերթ տեսնում էինք արևի տակ ցոլացող  կարմրախայտ ձկներին, որոնք,  ասում են ձկնկիթ են դնում բարձրանմատչելի  ակունքներում;
Հետզհետե օրը ցրտեց, և  դաշտային բուսականության փոխարեն մեր առջև փռվեցին Ալպյան գույն-գույն ծաղիկներ: 
Վերջապես սարի կատարին ենք: Ակնդետ նայում ենք հրաշալի  բնապատկերներին և սքանչանում:

Լրացնել բաց թողնված տառերը` ջ, ճ կամ չ:
Զի-ելով կնոջս ու զոքան-իս ցանկությունը՝ ամռանը ամբողջ  ընտանիքիս տարա Սո-ի: Առաջին անգամ էինք լինում այնտեղ: Իսկական ծովափնյա քաղաք՝ գաղ-, բայց առող-արար օդով, լա-վարդ երկնքով, պ-րուհու սեթևեթանքով նազով սո-իներով ու նո-իներով, պճնված ծաղկաստաններով լի չինական խառնիճաղան-  վարդաթփերով, գա-ա- ալո-ենիներով, որոնց մի-և հանգիստ ճեմում են գույնզգույն թռ-ուններ, հատկապես` սիրամարգեր: Ողջ օրը`  աղ-ամուղ-ից մին-և ուշ գիշեր ծովափը լեցուն է հովեկներով: Միայն մի-օրեին մարդիկ մի  կարճ ընթացք մինչև երեկո փախ-ում են լողափերից, ապա ամբողջ երեկոն դարձյալ անցկացնում այնտեղ: Երեխաներն ուրախ  թռ-կոտում են, թր-ում միմյանց, մխր-վում տաք ավազի մեջ: Սո-իում հանգստացողը չի զղ-ա, որովհետև որևէ խոչընդոտի չի հանդիպի ոչինչ չի աղ-ատի լիարժեք անհոգությունը: Ամեն ինչ կարելի է ձեռք բերել զեղ- գներով: Երեխաներիս սիրած վայրը գազանանոցն էր, ուր  կային դար-նագույն ար-եր, եղջերուներ, վայրի խոզեր` իրենց գո-իներով ու  խո-կորներով, այծեղ-յուրներ, փղեր` երկար կն-իթներով, նեւյնիսկ  չղ-իկներ, բվե-ներ, կարիճների տեսակներ: Հատկապես հետաքրքիր էին կապիկները, որոնք  մարդու պես քրք-ում են,  քրթմն-ում, հառա-ում, կառ-ում ճյուղերից, ի-նում, բարձրանում: Հրաշալի անցկացնելով ամառը` օգոստոսի վեր-ին հրաժեշտ տվեցինք Սո-իին:

Ընդգծիր բարդածանցավոր բառերը:
Ձեռնտու, վարկառու, աչառու, զրպարտիչ, գործարանատերվիրակապարան,աչքաբաց, ավտոկայան, անհուսություն, տարրալուծումլեզվաբանություն,հայազգիթռչնաբուծարան, ուրվապատկեր, բնակատեղիհեռուստացույց։

Leave a comment