Գործնական քերականություն, 08,05

Հոմանիշներ

1. Յուրաքանչյուր շարքից քամի բառին երկուական հոմանիշ առանձնացնել:
ա) Մեգ, հողմ, թխկի, թավալգլոր, զեփյուռ, լաջվարդ
բ) Հովիկ, որթատունկ, ոսկեզօծ, պղտոր, շոգ, մրրիկ
գ) Գողտրիկ, բարկ, խորշակ, փոթորիկ, տարերք, ժխոր:

2.Առանձնացրու և կողք կողք գրիր հոմանիշ բառերի 6 զույգ երկու բառ ավելորդ է:
ա) Ալեզարդ, գագաթ, վիթխարի, ազդ, կռնատ, անվախ, ճերմակահեր, գեր, հայտարարություն, թևատ, մեծ, բազուկ, քաջ, կատար:

Ալեզարդ-ճերմակահեր, գագաթ-կատար, վիթխարի-մեծ, կռնատ-թևատ, անվախ-քաջ


բ) Արեգակ, կապույտ, հսկա, թագուհի, բացատ, տարաժամ, արփի, բացատ, ժամանց, դշխուհի, լուրթ, ուշ, վերջալույս, ահագին:

Կապույտ-լուրթ, հսկա-ահագին, թագուհի-դժխուհի, տարաժամ-ժամանց

3 Տեքստի ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշներով:

Արդար վճիռ

Բաբելացի մի հայտնի վաճառական մահացել էր Հնդկաստանում: Աղջկան ամուսնացնելուց հետո նա, իր կարողությունը բաժանելով երկու հավասար մասերի, ժառանգություն էր թողել երկու որդիներին: Բացի դրանից, նա երեսուն հազար ոսկի նվեր էր թողել այն որդուն, որին կհաջողվեր ապացուցել, որ ինքն ավելի է սիրում հորը: Ավագ որդին հոր պատվին մի հուշարձան կառուցեց, իսկ երկրորդ որդին իր ստացած ժառանգության մի մասն քրոջ օժիտին ավելացրեց: Բոլորն այն կարծիքին էին, որ ավագ որդին է հորը ավելի շատ սիրում, մինչդեռ կրտսերը քրոջն է սիրում: Ուստի միաբերան պնդում էին, որ այդ երեսուն հազարը պիտի ավագ որդուն հատկացվի:
Անաչառ մի դատավոր երկուսին էլ իր մոտ կանչեց և առանձին-առանձին զրուցեց նրանց հետ: Ավագ եղբորը նա ասաց.
-Ձեր հայրը ամենևին էլ չի մեռել. նա իր վերջին հիվանդությունից բուժվել է և վերադառնում է Բաբելոն:
— Օրհնյալ լինի Աստված, — պատասխանեց երիտասարդը,- բայց այդ հուշարձանը ինձ վրա շատ թանկ նստեց:
Դատավորը նույն բանը նաև կրտսեր եղբորն ասաց.
-Օրհնյալ լինի Աստված,- ասաց կրտսերը,- ես իմ ողջ ունեցվածքը հորս կվերադարձնեմ, բայց ես կուզենայի, որ իմ տվածը թողներ քրոջս:
— Դուք ոչինչ չեք վերադարձնի,- ասաց դատավորը,- ավելին, դուք ևս երեսուն հազար ոսկի կստանաք, որովհետև ձեր հորը բոլորից շատ եք սիրում:

Leave a comment