Ատոմի կառուցվածքը

Պատասխանել հարցերին՝

1)Հետևյալ տարրերից որի՞ ատոմի արտաքին էներգիական մակարդակն է պարունակում այնքան էլեկտրոն, ինչքան ազոտի ատոմինը.

1) ածխածին

2) թթվածին

3) ֆոսֆոր

4) ֆտոր

Քանի որ արտաքին էներգիական մակարդակում միևնույն թվով Էլեկտրոններ պարունակում են նույն ենթախմբի տարրերի ատոմները, ապա հարցին ճիշտ պատասխանելու համար պետք է գտնել այն տարրը, որն ազոտի հետ միասին գտնվում է միևնույն ենթախմբում:

2)Ո՞ր շարքում են տարրերը դասավորված ըստ ոչ մետաղական հարկությունների ուժեղացման,

1) Si, P, S

2) O, C, F

3) Cl, S, P 4) F, Cl, Br

Այս առաջադրանքը պահանջում է հատկությունների համեմատում: Քանի որ պարբերություններում միջուկի լիցքի մեծացման հետ ձախից աջ ոչ մետաղական հատկություններն ուժեղանում են, հետևաբար՝ ճիշտ պատասխանը Si, P, S դասավորությունն է:

3)Ո՞ր տարրի բարձրագույն օքսիդին համապատասխան թթուն առավել ուժեղ,

1) S

2) Si

3) Cl

4) P

Դիտարկելով` առաջադրանքում տրված տարրերի դիրքը պարբերական համակարգում՝ տեսնում ենք, որ բոլորը երրորդ պարբերու– թյան տարրեր են: Գիտելիքները նույն պարբերության օքսիդների և հիդրօքսիդների թթվահիմնային հատկությունների փոփոխության օրինաչափությունների վերաբերյալ հնարավորություն են տալիս ընտրելու ճիշտ պատասխանը:

Leave a comment